ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ իրավական և պաշտոնական կարգավիճակ չունեցող Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի կողմից պաշտոնապես նշանակված դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։