Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։