Աշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո Այրվածքաբանության ազգային կենտրոն է դիմել 4 տուժառու, բոլորը վերակենդանացման բաժանմունք են են տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է՝ հաշվի առնելով այրվածքների տոկոսը, մոտ 40 տոկոս մակերեսով այրվածքներ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։