Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը գալիս է Երևան Երկու օր առաջ Բաքվում գիտաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ ազերի գիտնականների մի կուտոկ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայաստանին մեղադրելով մշակութային վանդալիզմի մեջ եւ պահանջելով անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Երևան՝ «ադրբեջանական Թեփեբաշին», այսինքն՝ Կոնդ թաղամասը մշակութային վանդալիզմից փրկելու համար։ Սույն «գիտաժողովին» ներկայացվել է ոմն Սաբուխի Հուսեյնովի գիտական հրատարակությունը՝ «Թեփեբաշի թաղամասի ճկատագիրը» վերնագրով։