ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կներեք, բայց Սահմանադրության տոնը շնորհավորելու սիրտ չկա Այս ողջ շրջանում համբերատար լսել եմ բոլոր տեսակի քննադատությունները։ Հանրության ոչ այնքան իրազեկված մի հատված պարզապես իներցիայի ուժով կրկնում է զուտ քաղաքականացված գաղափարները՝ «այս ողջ դժբախտության պատճառը Սահմանադրությունն է» ոճի մեջ, դե իսկ «սահմանադրագետները» և քաղաքականության մեջ հայտնված բազում սկսնակները այն համարում եմ չարիք և այլն։ Մի քանի նկատառումներ այն մասին, թե ովքեր են առավել մոլի քննադատները՝