Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր նշվում է, այսպես կոչված սահմանադրության օրը։ Դեմքի խելոք արտահայտությամբ «տոնական օրվա» կապակցությամբ շնորհավորհանքներ են հղում պետությունը զավթած պաշտոնյաները։ 1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է։ Թե ինչպիսի ճնշումներով, ահաբեկումներով, խախտումներով անցան ընտրություններն ու հանրաքվեն բազմիցս է ասվել։