Ժամեր առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, նա պատճարների մասին որևէ մեկնաբանություն չի արել։ Ղազինյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ հրապարակված չէ ԱԺ նախագահի հայտարարությունը Ղազինյանի հրաժարականի մասին։