ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: