ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, հայտնելով որ հանդես է գալու նոր նախաձեռնությամբ․ «2022թ․ ապրիլին մենք հաշվետվություն ներկայացրեցինք անցած մեկ տարում մեր ծավալած գործունեության մասին։ Հետահայացը ցույց է տալիս, որ մեր կառույցի գործունեության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է՝ մեզ բերելով հավասարակշռված մտքի ու խոսքի, իրականությունը սթափ գնահատող հարթակի համարում։