Երեկ` հուլիսի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Կեսօրին ծանր տեխնիկայով Մարդոյան 7 հասցեում գործող թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզ են ժամանել բանվորներ ու փլուզել են մանկապարտեզին հարակից քարե պարիսպը, կոտրել երկաթե դարպասն ու հայտնել, որ իրենք կատարում են դատարանի օրինական վճիռը, այն է՝ դատարանը պարտավորեցրե է, որպեսզի այդ տարածքը, որը պատկանել է քաղաքացու, իսկ հետո օգտագործվել մանապարտեզի կողմից, անօրինական է։