ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս օրերի աբսուրդին ցանկանում էի առանձին անդրադառնալ, բայց տեսա, որ Լիլիթն արդեն գրել է այն, ինչը որ կարևոր էր: Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր: