Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ակներ բնակավայրը Գորիսին կապող նոր ճանապարհ է ունենալու: Ակները Գորիս քաղաքին կապվում է Վերիշեն բնակավայրի միջով, այժմ նոր ճանապարհ է կառուցվում: Փորձը ցույց է տալիս, որ նոր ճանապարհների կառուցումը փոխում է կյանքի որակը, կառուցվող փողոցների հարակից տարածքները ներդրումների համար դառնում են մրցունակ, նոր ենթակառուցվածքներ են ավելանում: Վստահ եմ, որ այս հատվածի հիմնովին նորոգումը ևս տնտեսական հնարավորություններ է ստեղծելու Ակների համար: