Սնկային թունավորմամբ Վանաձորում հոսպիտալացվել են մայր ու աղջիկ

article-image

Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ: Ինչպես տեղեկացնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը, ընդունման պահին նրանց վիճակը գնահատվել է ծանր, անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կատարվել են դեզինտոկսիկացիոն միջոցառումներ: Մոր ու աղջկա վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն բավարար: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն