2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները: Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը: