ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հունիսի 30-ը, (երեկ) նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․․․ Համացանցը պարզապես եռում էր շնորհավորական խոսքերից, սիրուց եւ ջերմությունից, հավատարմությունից եւ հպարտությունից՝ առ նախագահ Սարգսյան․․․Անհաշիվ հեռագրեր, շնորհավորանքի նամակներ, հրապարակային ջերմ խոսքեր ՝ուղղված նախագահ Սարգսյանին․․․Տարբեր մարդիկ անգամ մեզ էին զանգում, գրում, եւ խնդրում իրենց շնորհավորանքի խոսքերը փոխանցել պարոն նախագահին․․Ամբողջ օրը հետեւում էի այս սիրո դրսեւորումներին, հավատարմության եւ նվիրվածության խոսքերին․․․։