Հայաստանի պետական համակարգի համատարած փաշինյանացումը, կամ բոլորը Նիկոլ Փաշինյան են

article-image

Փաշինյանի իշխանության այս չորս տարիների ընթացքում իշխանության հանցավոր գործելակերպը դրսևորվել է հատկապես կադրային քաղաքականության ասպեկտում: Հասկանալու համար Փաշինյանի կադրային քաղաքականության արդյունքում արձանագրվող աղետների պատճառը, պետք է հասկանալ նրա կադրային քաղաքականության բուն մոտիվացիան: Փաշինյանի կադրային քաղաքականությունը իշխանության գալուց ի վեր տեղավորվում է «մեկ մարդու իշխանություն» կոնցեպտի ներքո: Որն է այդ կոնցեպտի բուն էությունը․ պաշտոնները կրում են ձևական բնույթ, և բոլոր որոշումները այս երկրում կայացնում է մեկ մարդ և այդ մեկ մարդու անունն է Նիկոլ Փաշինյան: Իսկ Փաշինյանի մոտիվացիան որքան հնարավոր է երկար իշխանության մնալն է։ Վերոգրյալ իրողությունից է բխում այն պարզ իրականությունը, որ Արդարադատությունն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, Արտաքին Գործերի նախարարը Նիկոլ Փաշինյանն է, դատախազը Նիկոլ Փաշինյանն է, ՄԻՊ-ը Փաշինյանն է, ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանն է, Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանն է, ԱԱԾ պետը Փաշինյանն է, ՊՆ-ն Փաշինյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն