ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանի Հանրապետությունում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին Որպես երեխաների իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ երեխաների իրավունքների իրացման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպության՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հետ համագործակցությունն ինձ համար մեծ կարևորություն է ներկայացնում։ Ուստի ՀՀ-ում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին հրավիրեցի Ազգային ժողով՝ քննարկելու ոլորտային խնդիրները, համագործակցության հնարավորությունների շրջանակը, ինչպես նաև առաջիկա համատեղ քայլերը՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների։