Անհետ կորած սպայի հարազատ Տաթևիկ Սողոյանը գրել է. «Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 38 անձ պաշտոնապես պահվում են գերության մեջ, իսկ 300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ, որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար։