ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս նախարարի ջանքերով, բանակ զորակոչվող պարտադիր ժամկետային զինծառայողները նախ 5 ամիս ժամկետով ծառայություն կկրեն ուսումնական հրաձգային գումարտակներում, որից հետո միայն կարող են ընդգրկվել մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներում։