«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները մի քանի օր է՝ բողոքում են ծառայության միջնորդավճարի բարձրացումից: Միջնորդավճարը 16 %-ից դարձել է 18.4 տոկոս: «Եթե քսան հազար դրամի պատվեր ենք ունենում, յոթ հազարը վճարում ենք իրենց, որից յոթ հազարը իրենց ենք տալիս, մոտ հինգ հազար վառելիքի համար ենք վճարում, եւ կարելի է ասել՝ մեզ ոչինչ չի մնում այդքան պատվերի դիմաց»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարորդ Արթուր Զոհրաբյանը: