Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։