Խաղաղությու՞ն. թե՞ դիմադրություն. Արթուր Խաչատրյան

article-image

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գերմանացի գեներալ, ստրատեգ, ռազմական մեծագույն տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցը, ով մեծապես կարևորել է պատերազմի քաղաքական և հոգեբանական կողմերը, իր դարակազմիկ «Պատերազմի մասին» (Vom Kriege) մոնումենտալ աշխատության մեջ գրում է․ «Նվաճողը խաղաղության սիրահար է։ Նա գերադասում է մեր երկիրը գրավել առանց դիմադրության»։ Այս խոսքերը լավագույնս են նկարագրում Ալևի նկրտումները։ Նա խոսում է խոսում է խաղաղության մասին, փորձում է սպառնալիքով ու շանտաժով Հայաստանին «խաղաղություն» պարտադրել։ Ալիևի մտադրությունը պարզ է։ Ինչու՞ պատերազմել Հայաստանի հետ, զոհեր տալ, գումար ծախսել։ Վերջիվերջո, պատերազմից առաջ որևէ երկիր չի կարող երաշխավորել պատերազմի ելքը։ Մինչդեռ իր պարտադրած խաղաղությամբ նա, առանց որևէ ռիսկի ու զոհողության, կստանա իր ցանկալին՝ կոչնչացնի հայոց անկախ պետականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն