ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև հանդիպելու մի քանի դատապարտյալների և կալանավորների հետ։