ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Հայտնի ձայնագրության հրապարակայնացումից հետո ԲԴԽ-ից ոչ թե հեռացել կամ հեռացվել է Գագիկ Ջհանգիրյանը, ոչ թե քրեական գործ է հարուցվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ոչ թե «թավշյա» տղաներն ու աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներողություն են խնդրել հպարտ քաղաքացիներից՝ վերջիններիս խաբելու համար, այլ դադարեցվել են ԲԴԽ այժմ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։