Այսօր Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ 35-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):