ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. «Զինվորի հասանելիքը` վաճառքում Եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է, որ գոյություն ունի նաև դրա պահանջարկ։ Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։