Բազմաթիվ են դեպքերը, երբ ինչ–որ անձի անվանում են այն երևույթի անվանումով, որի աջակիցն է նա։ Օրինակ, այդպիսի դեպքեր կան ազգությունների հետ կապված։ Միացյալ Նահանգներում կան շատ հայամետ գործիչներ, որոնց ուղղակի անվանում են «հայ», նրանք ազգությամբ հայ չեն, բայց աջակցում են հայերին։ Նույն կերպ կարող ենք ասել, որ այն մարդը, որը աջակցություն է հայտնում թմրամիջոցների օրինականացմանը, ավելի ազատականացմանը, ապա կա տրամաբանություն, որ նրան անվանեն այն ձևակերպումներով, որով ավելի հաճախ անվանում են թմրամիջոցներ օգտագործողներին։ AntiFake.am–ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 20–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում «Պլանքյաշի» գործով հերթական դատական նիստի ընթացքում հայտարարեց գործով պատասխանող Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։