Hraparak.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջևանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որն ավարտել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը չունի բարձրագույն կրթություն, ընդամենը` ինչ-որ տեխնիկում է 2000-ականների կեսերին ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջևանի թիվ մեկ դպրոցի տնօրենն էր: