Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՌԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԻ Շարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։ Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։ Պատճառը՝ ուղղակի չեմ ցանկանում նրանցից ոմանց անունները հնչեցնել իմ էջում։ Դրանք բոլորը «հերոսաբար» հայհոյում, քննադատում են և Գագիկ Ջհանգիրյանին և Ռուբեն Վարդազարյանին և այլ դատավորների։ Նրանք մեծ-մեծ խոսում են, այսպես կոչված վեթինգի անհրաժեշտության մասին, այն չանելու համար, քննադատելով նույնիսկ իրենց պաշտելի բռնապետիկին։ Նրանցից ոմանք, նույնիսկ դիմումներ են ներկայացնում քննչական մարմիններ։ ․․․Ծափահարություններ․․․