Ապարանում կիրակի օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպը իրար է խառնել ողջ իշխանական համակարգը։ Yerevan.Today-ին հասած տեղեկություններից մեկի համաձայն, հարկադրել, խնդրել կամ սպառնալիքներով ջնջել են տվել ապարանցի Ռաֆիկ Մարտիրոսյանի գազալցակայանի տեսախցիկների ողջ տեսագրությունը։ Պարզվում է՝ ջանքեր են ներդրվել Ապարանի ՋՕԸ-ի պետի հետքերը մաքրելու համար, ով, փաստորեն, ներկա է գտնվել միջադեպին և, փաստորեն, առնչվում է Ապարանում 7 հոգու կրակոցով վիրավորելու և երկու երիտասարդի սպանության արյունալի միջադեպի հետ։ Հոդվածի հրապարակումից առաջ նաև պարզեցինք, որ այդ «խնայված» ՋՕԸ-ի պետը հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի պատգամավոր, քուչակցի Մաթևոս Ասատրյանի եղբայրն է՝ Գրզո Ասատրյանը, ում մասնակցության մասին մամուլը արդեն բազմաթիվ հրապարակումներ է արել։