Հունիսի 6-ին տեղի ունեցավ Արարատ Միրզոյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում Նարեկ Սամսոնյանը հանդես եկավ որպես վկա և ցուցմունք տվեց։ Նախորդ հրապարակումներով ներկայացրել ենք Սամսոնյանի ցուցմունքի առաջին և երկրորդ մասերը, որտեղ վերջինս դատարանի առաջ հիմնավորում էր, թե ինչու է Արարատ Միրզոյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցը բացառապես քաղաքական հետապնդման գործընթաց։ Նա մասնավորապես շեշտադրում էր այն հանգամանքը, որ իր գրառումից առաջ և հետո բազմաթիվ քաղաքացիներ նույն արտահայտությամբ բնորոշել են Արարատ Միրզոյանին, սակայն Միրզոյանը որևէ մեկի դեմ դատական հայց չի ներկայացրել։ Ցուցմունքի երկրորդ մասում Սամսոնյանն անդրադարձավ իր գրառման, ըստ Արարատ Միրզոյանի, զրպարտաչական ու վիրավորական բնույթին։