Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։ 2022թ հունիսի 16-ին ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև քննչական կոմիտեում քննվող քրեական գործն՝ ըստ քննչական ենթակայության ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկելու վերաբերյալ։