168.am-ը գրում է, որ շուրջ մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց, ըստ որի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ: