Երեկ՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին: