«The Armenite». Atlantic Council-ի նոր մասնաճյուղի կողմից երեկ հրապարակվեց անհավանական կոպիտ երկմասանի լրագրողական աշխատանք՝ ուղղված հայկական որոշ տեղական լրատվամիջոցները պարսավելուն: Այն հերթական օրինակն էր արդեն սովորական դարձած ոտնձգության, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը քննադատող լրատվամիջոցների և անհատների դեմ: Նրանց «Թվային քրեագիտական և հետազոտական լաբորատորիա» կայքը լրագրողներին ներկայացնում է իբրև «թվային Շերլոկներ», սակայն վերոնշյալ աշխատանքը կստիպեր հենց իրենց իսկ անվանադիր-խուզարկուին ամոթից գետինը անցնել: