Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին Գյումրիի Տրդատ Ճարտարապետի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Դավիթ Ս.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։