ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կյանքում գեներացվող ատելությունն ու անհանդուրժողականությունը մի օր պետք է այս դրսևորումն ունենար։ Երբ իշխանությունն իր քարոզարշավը մուրճով է սկսում ու անհնազանդ դատավորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակությունն այսպիսին է լինում․․․