Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով եւ գործադրվել է որսորդական հրացան։ Ընդամենը ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։ Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…