ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը․ «Ժողովուրդ»

article-image

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարություն եւ հայտնել, որ նախարարության պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները կարիք ունեն փոխարինման, քանի որ մաշվածության արդյունքում դրանց շահագործումը, պահպանումը և ընթացիկ վերանորոգումը դարձել են առավել ծախսատար։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ ավտոմեքենաներից մեկը վթարված է և ենթակա չէ շահագործման։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԳՆ-ն առաջարկել է իրեն ամրացված հինգ միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրակցել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին այլ գերատեսչություններին ամրակցելու կամ օտարման ներկայացնելու նպատակով։ Նշենք, որ ԱԳՆ-ն պահանջում է նաեւ նախարարությունում պահպանել սահմանաքանակը՝ 16 ավտոմեքենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն