Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավով արձանագրելով անվտանգության համաշխարհային համակարգում առաջացած ճգնաժամը: