«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 29-ին Մալթայում սկսվելու է բասկետբոլի մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջեւ խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ինչն Ադրբեջանում բուռն արձագանքի է արժանացել։