Փաշինյանի օգնականը կօգնի նրան գլխավոր դատախազի պաշտոնում. սկանդալային հիշեցումներ Աննա Վարդապետյանի մասին

article-image

Այսօր պարզ դարձավ, որ իշխող ուժը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Աննա Վարդապետյանը լինելով վարչապետի օգնական արդեն իսկ հայտնվել է այնպիսի մեծ սկանդալի կենտրոնում, որը լիովին պետք է բացառեր նրա թեկնածությունը այդպիսի պաշտոնին: Խոսքը վերաբերվում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործին նրա միջամտությանը: Հիշեցնենք, որ Վարդապետյանը լինելով վարչապետի օգնականը միջամտել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին, նույնիսկ խմբագրել էր նրան առաջադրված մեղադրանքը՝ այդպես միջամտելով սահմանադրական անկախ կառույցի գործունեությանը։ Հետևաբար Աննա Վարդապետյանի առաջադրումը իշխող ուժի անաչառության համատեքստում օբյեկտիվ պատճառներով լրջագույն կասկածներ է հարուցում: Վերջիվերջո Վարդապետյանի անաչառությունը կասկածի տակ դնելուն նպաստում է նաև այն, որ Վարդապետյանը, լինելով վարչապետի օգնական, փաստացի քաղաքական թիմի անդամ է: Բացի դա, աղմկահարույց է այն փաստը, որ որպես կանոն գլխավոր դատախազները մինչ այդ պաշտոնին հասնելը եղել են դատախազության աշխատակիցներ, զբաղեցրել են տարբեր պաշտոններ: Աննա Վարդապետյանի պարագայում այդ հանգամանքը բացակայում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն