«2018 թ. իշխանափոխությունից կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ հրապարակվել գործող իշխանությունների հետ առնչություն ունեցող անձանց բիզնես «հաջողությունների» մասին: Դրանք գնալով ավելի մեծ թափ ստացան: Օրինակ՝ վերջերս գրվեց, որ օրեր առաջ Իջևանում բացվել է Նիկոլ Փաշինյանի քավորի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանը։ Այս երկհարկ ռեստորանն, ի դեպ, սկսել են կառուցել 2018 թ. իշխանափոխությունից հետո։ Մամուլը հրապարակեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձից գնում» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։