ՀՀ որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և չի բանակցել մի փաստաթղթի շուրջ, որով Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում․ Գևորգ Դանիելյան

article-image

«Հայաստանի որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և երբևէ չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը իբր լինելու էր Ադրբեջանի կազմում։ Փորձենք մի պահ համարժեք ըմբռնել ներկայումս հակառակ պնդման կամ պարզունակ բառախաղի հեռահար նպատակը. քանի որ նախագահները քննարկել են ազգային ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի իրավական կարգավիճակի լուծման հարցը, ապա նրանք, այդպիսով, իբր թե համաձայնվել են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ըստ այդմ էլ՝ ներկայումս այլևս չի կարելի պնդել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ թե ինչո՞ւ էր հենց ազգային ինքնորոշման իրավունքի իրացում պահանջվում, որն Արցախի ինքնիշխանության լիարժեք իրավական հիմք է, դրա մասին կամ բարեխղճորեն լռում են, կամ արդեն փոխարինում բնակչության «բոլոր իրավունքներ» վերացական եզրույթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն