«Արցախի քաղաքական ուժերը կողմ են սահմանադրական հանրաքվեին, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա աշնանը: Փոփոխություններով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչպես նաեւ՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 եւ 2024 թվականներին։ Մեր աղբյուրներն ասում են, որ անգամ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունն է կողմ, քանի որ առանց նրանց էլ կար քաղաքական կոնսենսուս, եւ գործընթացներից դուրս մնալը կնշանակեր հայտնվել քաղաքական լուսանցքում։