«Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։ Հունիսի 25-ին Երեւանում համերգ կտա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, հուլիսի 1-ին նախատեսված է ռեպեր 50Cent-ի համերգը։ «Հայա» փառատոնի, ինչպես նաեւ «Երեւանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ եւս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաեւ Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի եւ Իգլեսիասի հետ, աշնանը նրանց եւս կհյուրընկալեն Երեւանում։