Ես մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ սա Երկրորդ Ղարաբաղյան շարժումն է: Սա ամենևին կուսակցական շարժում չէ: Սա Հայկի և Բելի պայքար է: Սա Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերի պահպանման և մյուս կողմից Հայաստանի ադրբեջանացման միջև պայքար է: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: