Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանում կայացել է Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) ապակե կամուրջի բացման արարողությունը: Բացմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր ու հյուրեր: Վարչապետի խոսքով՝ կառավրարությունն անում է հնարավորը բիզնեսը պաշտպանելու, բիզնեսը ներդրողների համար ազատ դարձնելու համար։ Ըստ նրա՝ Վրաստանը բիզնեսի ծավալով աշխարհում 7-րդ տեղում է: