Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Հունիսի 9-ին նրա տան զննությամբ հայտնաբերվել է կանեփի 25 բույս, իսկ բակում կայանված, չշահագործվող մեքենայում պլաստմասսայե 15 տարա կար, որոնցից 8-ը՝ կանեփանման բույսերով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։