Սիրելի հայրենակիցներ, ընդամենը 2 ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք այսքան բան անել միասին։ Սակայն ձեզանից յուրաքանչյուրն իր հավատքով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերության պատրաստակամությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև մեր ողջ տարածաշրջանում և աշխարհասփյուռ հայերի շրջանում։